Հնդիկ նորապսակներն ընկել են հարսանեկան պարի ժամանակ և դարձել համացանցի աստղեր (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդիկ նորապսակները ուրախացրել են սոցիալական ցանցերի օգտատերերին՝ ընկնելով հարսանեկան պարի ժամանակ, գրում է NDTV-ն։ Իրենք՝ ամուսինները, նույնպես հումորով են արձագանքել ստեղծված իրավիճակին։
Հարսանիքի հյուրերից մեկը հարսնացուի և փեսայի անհաջող պարի տեսանյութը հրապարակել է համացանցում, որից հետո այն վիրուսային տարածում է գտել սոցիալական ցանցերում՝ նորապսակներին դարձնելով տեղացի հայտնիներ։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը շարժվելիս կորցնում հավասարակշռությունը, ընկնում գետնին՝ կնոջն իր հետևից քաշելով։
Տեսանյութը դիտած օգտատերերն աջակցել են ամուսիններին և ուրախ են, որ նրանք չեն տուժել։ Մեկնաբանները վստահ են, որ այժմ զույգը յուրահատուկ կադրեր ունի հարսանիքից։