Հայաստանում պատվաստումների շնորհիվ չեն գրանցվում վարակիչ մի շարք հիվանդություններ
ՏեսանյութերՀայաստանում պատվաստումների ազգային օրացույցում կիրառվում է 15 պատվաստանյութ՝ 18 հիվանդության դեմ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած տեսանյութից:
Պատվաստման շնորհիվ 27 տարի Հայաստանում չի արձանագրվել կյանքի համար վտանգավոր պոլիոմելիտ հիվանդությունը: 2002 թվականից Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ երկիր: Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ պատվաստման բարձր ընդգրկվածության շնորհիվ 2007 թվականից կարմրուկի տեղական դեպք չի արձանագրվել: Հազվադեպ գրանցվող բերովի դեպքերը շատ արագ կանխվում են, և բռնկման վտանգ չեն ներկայացնում:
Կապույտ հազ և հարկապույտ հազ հիվանդությունների եզակի դեպքեր են գրանցվում: Իսկ դիֆթերիայի վերջին դեպքն արձանագրվել է 23 տարի առաջ՝ 2000 թվականին: Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետպատվերի շրջանակներում: