Aerosmith-ի մենակատարին մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ
ՏեսանյութերAerosmith խմբի մենակատարի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տուժածը՝ Ջուլիա Հոլքոմբը, պատմել է, որ երաժշտի հետ հանդիպել է 1973-1976 թվականներին, հարաբերությունների սկզբում եղել է 16, իսկ Թայլերը՝ 25 տարեկան։ Կնոջ խոսքով՝ Սթիվեն Թայլերը բռնաբարել է իրեն, ծեծել և բարոյական վնաս պատճառել։ Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն, նման դեպքերի վաղեմության ժամկետը հանվել է մանկության և պատանեկության բռնություն վերապրածների համար: Հոլքոմբը նաև պատմել է, որ 17 տարեկանում հղիացել է Թայլերից, սակայն երաժիշտը ստիպել է նրան ընդհատել հղիությունը՝ սպառնալով դադարեցնել հարաբերությունները, գրում է Deadline-ը։
Ինքը՝ ռոքերը, նախկինում հրապարակավ խոսել է այս սիրավեպի մասին։ Նրա խոսքով՝ ինքը «գրեթե ամուսնացել է դեռահաս աղջկա հետ», որի ծնողները հավանություն են տվել իրենց հարաբերություններին և նույնիսկ առաջարկել են Թայլերին ժամանակավոր խնամակալություն ստանձնել իրենց դստեր նկատմամբ, որպեսզի նրան չմեղադրեն մանկապղծության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում