Լիբիայի իշխանությունները հայտնել են Քադաֆիի կրտսեր որդու սպանության մասին
Վերջին լուրեր
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդին՝ Խամիսը սպանվել է շաբաթ օրը Բանի Վալիդ քաղաքում ծագած անկարգությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է Ալ Արաբիան՝ հղում կատարելով Լիբիայի համընդհանուր Կոնգրեսի առաջնորդ Մուհամմեդ ալ Մաղրիֆի հայտարարությանը:
Միաժամանակ մյուս աղբյուրները հայտնում են, որ Խամիս Քադաֆին չի սպանվել, այլ բախումների ժամանակ ծանր վիրավորվել, ապա ձերբակալվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Նժենք , որ Խամիս Քադաֆիի սպանության լուրը առաջին անգամ տարածվել էր դեռևս 2011թ. սեպտեմբերին, սակայն մերժվել էր:
2012թ, հոկտեմբերի 20-ին լրացավ Մուամար Քադաֆիի սպանության մեկ տարին, որը ղեկավարում էր Լիբիան 1969-2011թթ,: Նրա մահվան հանգամանքները դեռևս անհայտ են մնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)