Ֆրանսիայում տարհանվում են ուխտավորները
Վերջին լուրեր
Ֆրանսիական Լուրդ քաղաքում, որն ուխտագնացության խոշոր կենտրոն է, ջրհեղեղ է սկսվել, այս մասին շաբաթ երեկոյան հաղորդում է BBC-ն:
Հարյուրավոր ուխտավորներ տարհանվել են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող կաթոլիկների սրբավայր համարվող Լուրդ քաղաքից, ուր տարեկան ուխտի են գալիս 6 մլն ուխտավորներ:
Ջրհեղեղի խորությունը տեղ-տեղ անցնում է 1 մետրը:
Նշենք, որ Լուրդը սրբավայր է դարձել այն բանից հետո, երբ գյուղական աղջիկներից մեկը՝ Բերնադետտա Սուբիրու անունով, 1958թ. հաղորդել էր, որ իրեն այդտեղ հայտնվել է Սուրբ կույս Մարիամը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան