Ի՞նչ է ատելության խոսքը, որոնք են դրա բացասական հետևանքները. ՄԻՊ գրասենյակ
ՏեսանյութերՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող՝ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում մշակվել է տեսահոլովակ՝ ուղղված ատելության խոսքի և դրա անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։
Տեսանյութը նպատակ ունի բացատրելու, թե ինչ է ատելության խոսքը, ցույց տալու դրա բացասական հետևանքները, այն արտահայտում է Պաշտպանի ջանքերը՝ ուղղված այս երևույթի դեմ պայքարին:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ: