The New York Times. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Վերջին լուրեր
Իրանը պատրսաստ է ԱՄՆ-ի հետ սկսել երկկողմ բանակացություններ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը' հղում կատարելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին:
Նախկինում Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենք պատրաստ կլինեն բանակացություններին միայն ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ հայտնի լինի ԱՄՆ նոր նախագահի անունը:
Սրանով պայմանավորված' քաղաքագետները կարծում են, որ այս բանակցությունները լինելու են Օբամայի նախընտրական քարոզարշավի անկյունաքարերից մեկը:
Հիշեցնենք, որ Արևմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենքի մշակման մեջ, պաշտոնական Թեհրանն իր հերթին ժխտում է այս մեղադրանքները' ասելով, թե իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)