Մայլի Սայրուսը նոր երգ կթողարկի (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը հայտարարել է իր նոր սինգլի թողարկման մասին։ Երգը կոչվում է «Ծաղիկներ» և նախատեսվում է, որ այն կթողարկվի ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին։
«Նոր տարի, նոր Մայլի, նոր սինգլ: «Ծաղիկներ» հունվարի 13-ին»,- գրել է Սայրուսը Թվիթերում։ Գրառմանը կցված է կոմպոզիցիայի 18 վայրկյանանոց թիզերը։
Մայլի Սայրուսի վերջին՝ Plastic Hearts ալբոմը, որը դարձավ երգչուհու դիսկոգրաֆիայի յոթերորդ ալբոմը, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերին։ Նրա առանցքային սինգլը՝ «Midnight Sky» երգը, դարձավ կատարողի ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից մեկը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում