Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու. Զելենսկին ելույթ է ունեցել «Ոսկե գլոբուսի» արարողության ժամանակ
ՏեսանյութերՀունվարի 10-ին Բևերլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի»՝ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կինոմրցանակաբաշխության 80-ամյակի արարողությունը։ Արարողությանը ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հատուկ տեսաուղերձը։
Զելենսկին հիշեցրել է, որ «Ոսկե գլոբուսները» սկսել են շնորհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943թվականին։ Նա ասել է, որ ուկրաինական ճակատամարտը ռուսական ներխուժման դեմ խորհրդանշում է «նոր սերնդի պայքարը՝ պատերազմի մասին միայն ֆիլմերից իմանալու իրավունքը»։ «Առաջին համաշխարհային պատերազմում միլիոնավոր մարդիկ են զոհվել: Երկրորդ համաշխարհային պատերազմը տասնյակ միլիոնավոր կյանքեր խլեց: Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինելու: Սա եռապատում չէ», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում