Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն Պատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ Յամալը կրկնել է Մբապեի ռեկորդը Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան 

Մահացել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ԵՊՀ դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը

Հասարակություն

Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։ Այս մասին տեղեկացնում են Մատենադարանի տնօրինությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։

Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ:

1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ և  քաջագիտակ մասնագետ։ Բացառիկ է նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի»  բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում։

Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների և մենագրությունների հեղինակ է: Զգալի է նաև նրա մանկավարժական վաստակը. տարիներ ի վեր դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում:

Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու և այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաև միջազգային հայագիտության մեջ։ Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում:

Մեծ է նաև նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության և արվեստների շքանշանով» պարգևատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների  համար:

2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար և թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքըԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՈւկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձՅամալը կրկնել է Մբապեի ռեկորդըՀայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն ԳևորգյանինՍա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես ԻշխանյանՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան
Ամենադիտված