«Եվ ես, եւ աղջիկս կարող էինք, ուղղակի, չլինել, չապրել, բայց փրկվեցինք»․ Հասմիկ Խոջյանի և դստեր ֆոտոշարքը
ԼուսանկարներԴերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր նշում է ծննդյան 28–ամյակը։ Հասմիկը դստեր հետ ֆոտոշարք է հրապարակել։
«Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն։ Ի դեպ, ծանոթացեք՝ Նարէ-27 օրական։ Ես երջանիկ մարդ եմ ու սիրում եմ կյանքը, այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետև , թե՛ ես, թե՛ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք ու ես իմ այսօրը՝ իմ 28 ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»։ Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիքիի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար։Շնորհակալ եմ նաև Ձեզ իմ սիրելի հետևորդներ ջա՜ն, շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ ինձ հետ եք, ինձ սիրում, գնահատում ու վստահում եք»,– լուսանկարներին կից գրել է Հասմիկ Խոջյանը։