Ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի ծառերը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում թեղիները, փոխարինվելու են ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն:
Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն ձիակասկ սովորական և ձիակասկ պավիա ծառատեսակներով: