Բրեդ Փիթը վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկացի դերասան և կինոպրոդյուսեր Բրեդ Փիթն ազատվել է Լոս Անջելեսում գտնվող իր շքեղ առանձնատնից։ Վաճառքից նա վաստակել է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Այդ մասին հայտնում է Entertainment Tonight (ET)՝ հղում անելով աղբյուրին։
Դերասանի նախկին առանձնատունը գտնվում է Լոս Ֆելիս հեղինակավոր շրջանում։ Ըստ անանուն աղբյուրի՝ Փիթն առանձնատան համար ստացել է 40 մլն դոլար։ Ինչպես նշում է Dirt պորտալը, առանձնատան վաճառքը կապված է քաղաքում ավելի փոքր տուն գտնելու դերասանի ցանկության հետ։
Դերասանը տան սեփականատերն էր 1994 թվականից, երբ այն գնել էր 1,7 միլիոն դոլարով։ Նա այնտեղ բնակվել է նաև դերասանուհի Անջելինա Ջոլիի և երեխաների հետ ամուսնության ժամանակ։