Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում
ՀասարակությունՀանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -20C, հողի մակերևույթին՝ 3-ից -40C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -40C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -20C։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում)։