Ռեալը հետաքրքրված է Չելսիի պաշտպան Ջեյմսի ծառայություններով
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով։
Ըստ As-ի՝ մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և լավագույն թեկնածուն համարում են անգլիացուն։ Միևնույն ժամանակ, ակումբում հասկանում են, որ հեշտ չի լինի պայմանագիր կնքել 23-ամյա խաղացողի հետ, բայց հույս ունեն, որ ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջների պահպանումն ապահովելու անհրաժեշտությունը կարող է լոնդոնցիներին դրդել վաճառել խաղացողին,-հայտնում է Armsport-ը։
Նաև դեռ նախորդ մրցաշրջանից Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ժոաո Կանսելոյով («Մանչեսթեր Սիթի»՝ վարձակալած «Բավարիայից»), Դավիդե Կալաբրիայով («Միլան») և Խուան Ֆոյով («Վիլյառեալ»):
Այս մրցաշրջանում Ջեյմսը «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)