Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Վրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացի Սիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. Էրդողան Փարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս են Արտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. Պապոյան Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ Շարմազանով COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ 14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց 

Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ. Արփինե Սարգսյան

Հասարակություն

Մարտի 29-ին Երևանում կայացավ «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային ոստիկանության առանցքային դերն ու նշանակությունը։

«Համայնքային ոստիկանության մասով մենք, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում թիրախային ուշադրություն ենք կենտրոնացրել այդ ոլորտի վրա, որպեսզի հասկանանք առհասարակ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության վերափոխման, լավարկման ուղղությամբ ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել և բարեփոխումների շրջանակներում, ըստ էության, քննարկումները տարանք նրան, որ ոստիկանության ոլորտում չորս հենասյունային ուղղություն ենք պատկերացնում ունենալ՝ իրենց մարզային ստորաբաժանումներով՝  Քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ՀԱԱԳՎ, որի շրջանակներում է հենց համայնքային ոստիկանությունը, և ոստիկանական գվարդիան, որը փոխարինելու է ոստիկանության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակներին»,-իր խոսքում նշեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը հավելեց, որ համայնքային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում այդ ուղղությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ։ Նա նաև ընդգծեց, որ համայնքային ոստիկանության բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը առաջիկայում կդրվի հանրային քննարկման։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել ԵԱՀԿ փորձագետների կողմից պատրաստած «Համայնքային ոստիկանության զարգացումը Հայաստանում. մարտահրավերները և առաջընթացի ուղիները»  զեկույցը, որում ամփոփվել են ոլորտում լավագույն միջազգային փորձն ու ներպետական պրակտիկան, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ հետագա բարեփոխումների համար։ Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության ոլորտում ռազմավարական պլանավորման, ռեսուրսների կառավարման, լիազորությունների շրջանակի և գնահատման համակարգի վերանայման,  համայնքի հետ համագործակցության ձևաչափի և ուսուցման թեմաներին։

Հանդիպման ընթացքում փորձագետ Սուսաննա Նալթակյանը խոսեց Հայաստանում  համայնքային ուղղվածություն ունեցող ոստիկանության կազմակերպման ու զարգացման սկզբունքների մասին՝ շեշտելով ռազմավարական տեսլականի անհրաժեշտությունը։

ԵԱՀԿ փորձագետ Ուիլյամ Բրեյմը ներկայացրեց միջազգայնորեն ընդունված  բազմաֆունկցիոնալ ոստիկանների մոդելը։ Նա անդրադարձավ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Կանադայի համապատասխան փորձին՝ համայնքային ոստիկանության կառուցվածքի, գործառույթների և աշխատակիցների վերապատրաստման ոլորտում։

Քննարկման շրջանակներում փորձագետները դրական արձագանքեցին ՆԳՆ կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ համայնքամետ ոստիկանության մոտեցմանը՝ հաշվի առնելով միջազգային տենդենցները։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև համայնքային ոստիկանության կատարելագործման, ծառայողների հմտությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստումները։

Քննարկումը կազմակերպվել էր «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի ,INL-ի և ICITAP-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիՍիրիայում խաղաղությունն ու կայունությունը կրկին ամրապնդվում են. ԷրդողանՓարիզում ջարդերից հետո ձերբակալվածների թիվը հասել է 557-ի․ նրանցից 433-ը չափահաս ենԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՊետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելելՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Ամենադիտված