Պատրաստ եմ «Հրազդանը» շատ էժան հանձնել մեծահարուստներին, թող գան, վերանորոգեն. Աղաբաբյան․ Sputnik Արմենիա
Հասարակություն«Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։
Նշենք՝ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը վերցնել գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից. նա տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։
«Մենք այդտեղից ոչ մի տեսակի եկամուտ չունենք։ Հակառակը` տարիներ շարունակ սեփական գրպանից գումարներ ենք հատկացրել, որպեսզի դաշտը պահպանվի։ Այն ժամանակ, երբ Թուրքիայի ազգային հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլի ֆեդերացիան իրականացրեց վերանորոգման աշխատանքներ, խոտածածկը տեղափոխվեց։ Մենք մինչև հիմա պարտք ենք ֆեդերացիային։ Սնանկացման գործընթացից հետո ֆինանսական միջոցներ չունենք և չենք կարողանում որևէ բան անել»,– նշեց Աղաբաբյանը։
Երևանի քաղաքապետարանում Աղաբաբյանին ասել են, որ չեն իմացել, թե դա պահուստային դաշտ է, սակայն փաստաթղթերում արդեն ամրագրված էր, որ այդտեղ կառուցվելու է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։