Հնդկաստանում կրոնական տոնի ժամանակ 35 մարդ է մահացել
ԼուսանկարներԱռնվազն 35 մարդ է մահացել Հնդկաստանում կրոնական տոնի ժամանակ չօգտագործվող ջրհորն ընկնելու պատճառով, հայտնում է Sky News-ը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգի Ինդորե քաղաքի տաճարներից մեկում։ Հավատացյալները հավաքվել են՝ նշելու Ռամնավամի հինդուական փառատոնը: Տաճարի շենքերից մեկը կառուցվել է հին ջրհորի վրա, որը մի քանի տարի չի օգտագործվել։ Ամբոխի ծանրության պատճառով՝ շենքի հատակը փլուզվել է։
Նշվում է, որ բետոնե սալիկը փլուզվել է կրակի ծեսի ժամանակ։ Sky News-ը նշում է, որ հավատացյալները նախկինում մտահոգություն են հայտնել այս տաճարի անվտանգության վերաբերյալ։
«Մենք փրկել ենք 18 մարդու, 35-ը հայտնաբերվել է մահացած, ևս 16-ը վիրավորվել է», - ասել է տեղական կառավարության ներկայացուցիչներից մեկը: