ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀասարակությունՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։