Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ Շարմազանով COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին Պուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ 14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. Արաղչի Մեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելու Սահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. az 

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արտաքին Քաղաքական

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը մարտի 31-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին խաչքարերին և գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:

Պարոն Լորան Վոքիեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պարոն Լորան Վոքիեն շեշտեց, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ թույլ չտալու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց պարոն Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար, և նշեց, որ 2020 թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի և առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պարոն Վոքիեին նվիրեց նաև ՀՑԹԻ հրատարակություններից:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակությունն եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ Լորան Վոքիեն ջրեց 2019 թ. իր տնկած արծաթափայլ եղևնին», - նշված է հաղորդագրությունում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովCOP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցերԲաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերինՊուտինը հանձնարարել է ակտիվացնել դիվերսիաները ՆԱՏՕ-ի երկրների դեմ. WSJ14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվըՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԶելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԻնձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. ՀարությունյանԻրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդար և արժանապատիվ համաձայնության հասնել. ԱրաղչիՄեքենա չկայանել. Դեմիրճյան փողոցում գծանշումներ են իրականացվելուՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններին․ oxu. azՈւշակով. Ուիթքոֆը նշել է եվրոպացիների և Կիևի նոր մոտեցումները կարգավորմանըԼիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՈւշակով. Պուտինը Ուիթկոֆի հետ քննարկել է եռակողմ բանակցությունների վերսկսումըՄիրզոյանն անդրադարձել է TRIPP-ի բաժնեմասը Թուրքիային վաճառելու մտահոգությանըՆոր մեղադրանք՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ․ երկու դրվագ է առաջադրվելՏավուշում փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերվել․ վարորդը խոստովանել է՝ 3 ծառ է հատելԳազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ ՄիրզոյանԱբովյանում թմրամիջոցների իրացման կասկածանքով 42-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նա 22 փաթեթ էր տեղադրել տարբեր հասցեներումՄիրզոյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման և խաղաղության գործընթացի մասինԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցից
Ամենադիտված