Հանրությանը հայտնի «Գաջի Միշայի» որդին ձերբակալվել ու տեղափոխվել է Ոստիկանության Էրեբունու բաժին
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։
Այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողների հետ, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։
Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սև բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ և 5.6մմ տ/չ 5 փանփուշտ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։