Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը
Քաղաքական
Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը: Պետք է շարունակենք ապացուցող աշխատանքներն ապագա սերունդների համար. այսպիսի գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Սլովակիայի խորհրդարանականներն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)