Դասալիքների թիվը շատ մեծ է եղել, 11 հազարը պատահական թիվ չէ․ Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Աննա Հակոբյանի հայտարարած 11 հազար դասալիքների թիվը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Կարող եմ արձանագրել որպես փաստ, որ դասալիքների թիվը շատ մեծ է եղել։ Մի մոռացեք, որ արագ մասնակի զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնելուց հետո էլ իրար գլուխ չէր հավաքվում անձնակազմը։ Ունենք հազարների հասնող քրեական գործեր»,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ նշել, թե ինչ աղբյուրից է Աննա Հակոբյանն իմացել դասալիքների թիվը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)