Դրեյքն իր նոր երգում հիշատակել է Քիմ Քարդաշյանի խոսքերը՝ Քանյե Ուեսթից բաժանվելու մասին
Ժամանց
Ռեփեր Դրեյքը հրապարակել է «Փրկիր ինձ» թրեքը, որում հիշատակվում է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին դրվագը, գրում է Page Six-ը։
Իր նոր երգում երաժիշտը մեջբերում է անում Քարդաշյանի մենախոսությունից 2021 թվականին Keeping Up With the Kardashians-ի սեզոնի վերջնամասում: Այդ ժամանակ գործարար կինը հրապարակավ հայտարարել էր, որ մտադիր է ամուսնալուծվել Քանյե Ուեսթից։
Շատ երկրպագուներ ենթադրել են, որ նոր թրեքում Դրեյքը որոշել է վիրավորել Քանյե Ուեսթին՝ հիշատակելով նրա նախկին կնոջը։ Ոմանք ենթադրել են, որ այս կերպ ռեփերը ակնարկում է, որ ինքը ևս հարաբերությունների մեջ է եղել Քարդաշյանի հետ, սակայն հեռուստաաստղը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հերքել է Դրեյքի հետ իր սիրավեպը։
Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը գաղտնի ամուսնացել է իր Yeezy ապրանքանիշի աշխատակցի՝ Բիանկա Սենսորիի հետ։ Ինչպես նշում է TMZ-ն, նրանք պաշտոնապես չեն կնքել իրենց ամուսնությունը, սակայն տոնակատարությունն արդեն կայացել է, իսկ ռեփերն ու նրա նոր կինը ամուսնական մատանիներ են կրում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)