Ինքնասպանության դեպք՝ Վարդաշեն թաղամասում․ 35-ամյա տղամարդու մոտ երկտող է գտնվել
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 9 փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա: Հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ.-ի դին: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը 9 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել, ու նրա մոտ հայտնաբերվել է երկտող։