Ձերբակալվել է «Գաջ» ընկերության տնօրենը. Shamshyan.com
ԻրավունքShamshyan.com-ի տեղեկություններով մարտի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւանի բնակիչ 47-ամյա Արմեն Քալանթարյանն իր մոտ զենք է կրում։
Նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում իրավապահները ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալել ու Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ա․ Քալանթարյանին։ Անձնական խուզարկությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի սեւ բռնակոթով «V80750» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ եւ 5.6մմ տ/չ 5 փամփուշտ:
Կայքի տեղեկություններով՝ Ա․ Քալանթարյանը «Գաջի գործարանի Միշայի» տղան է, որը «Գաջ» ՍՊԸ տնօրենն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։