Սաուդյան ակումբը Մեսսիին տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին պաշտոնական պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձով: Այս մասին իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի ներկայացուցիչները պաշտոնապես կապվել են արգենտինացու հետ և առաջարկել նրան տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ: Ընդ որում, ինքը` հարձակվողը, մտադիր է մնալ Եվրոպայում։
2021 թվականի օգոստոսին արգենտինացին «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Լրատվամիջոցները հայտնել են աշխարհի չեմպիոնի հնարավոր տեղափոխության մասին Ֆուտբոլի բարձրագույն լիգայի ակումբներից մեկը։
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնության 23 խաղում դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում է նաև արգենտինացու մրցակիցը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ Պայմանագրով նա տարեկան ստանում է 200 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)