Մաշտոցի պողոտայում տղամարդը հանկարծամահ է եղել (լուսանկար)
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին, ովքեր ծառայության մեջ են գտնվել Մաշտոցի պողոտայում, ու հայտնել, որ նշված պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և, կարծես՝ հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են նույն գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։