Բրազիլիայում տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և կացնով հարձակվել երեխաների վրա
Այլ
Բրազիլիայում չորս երեխա է մահացել այն բանից հետո, երբ տղամարդը կացնով հարձակվել է մանկապարտեզում գտնվող երեխաների վրա։ Այս մասին հայտնում է The Mirror-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Միջադեպը տեղի է ունեցել Բլումենաուում։ Անհայտ անձը բարձրացել է մասնավոր մանկապարտեզի ցանկապատի վրայով եւ հարձակվել երեխաների վրա: Արդյունքում չորս երեխա մահացել է, երեքը՝ վիրավորվել։
Հարձակումից հետո անձը չպարզված տղամարդը հանձնվել է ոստիկանություն։ Նա ձերբակալված է։
Միջադեպից հետո նահանգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն