iPhone-ի սեփականատերերը մեկ օր անգամ չեն կարող ապրել առանց իրենց սմարթֆոնի
Այլ
CIRP վերլուծական ընկերությունը հետազոտություն է անցկացրել, ըստ որի՝ iPhone-ի յուրաքանչյուր երկրորդ օգտագործող խափանման օրը փոխում է իր սմարթֆոնը։
Այսպիսով, հարցվածների 45%-ն ասել է, որ կվերանորոգեն կամ կփոխարինեն iPhone-ը անմիջապես, այսինքն՝ խափանման օրը։ iPad-ների և Mac համակարգիչների դեպքում օգտատերերի միայն 27%-ն է, որ կփոխեր դրանք խափանման օրը:
Մեկ-երկու օրվա ընթացքում iPhone-ի օգտատերերի 34%-ն է պատրաստ վերանորոգել կամ փոխարինել iPhone-ը, իսկ iPad-ի և Mac-ի սեփականատերերի շրջանում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 30% և 35%:
iPhone-ի սեփականատերերի 15%-ը, iPad-ի օգտատերերի 23%-ը և Mac-ի սեփականատերերի 24%-ը կորոշեն փոխարինել մեկ շաբաթվա ընթացքում:
Հարցվածների միայն մի փոքր մասն է ասել, որ կսպասի մեկ ամսից ավելի կամ երբեք չի փոխարինի սարքը, ինչը միայն ընդգծում է, թե որքան կարևոր են ժամանակակից գաջեթները օգտագործողների համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)