Ջուլիա Ֆոքսն ամսագրի շապիկի համար կեցվածք է ընդունել կպչուն ժապավենով
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի և մոդել Ջուլիա Ֆոքսը ֆրանսիական Antidote Magazine ամսագրի շապիկի համար հագուստի փոխարեն կեցվածք է ընդունել կպչուն ժապավենով։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է հրապարակման Instagram-ի պաշտոնական էջում։
Մոդելը կադրում ներկայացել է պառկած հատակին՝ ձեռքերը պարզած վիճակում։ Միևնույն ժամանակ նրա մարմինը ծածկված է մոխրագույն-կանաչ կպչուն ժապավենով։ Այդ կերպ ընդգծվել է ռեփեր Քանյե Ուեսթի նախկին սիրելիի կազմվածքը՝ մերկացնելով նրա կրծքի մի մասը։ «Ջուլիա Ֆոքսը առաջ է հրում նորաձեւության սահմանները»,- ասվում է գրառման նկարագրության մեջ։
Հայտնի է, որ ամսագրի հիմնադիր Յան Վեբերը հանդես է եկել որպես լուսանկարիչ, միաժամանակ, պարզվել է, որ նկարահանման հրապարակի ոճաբանը Բրիանա Անդալորն է, ով նախկինում նույնպես համագործակցել է Ֆոքսի հետ։