Քորթնի Քարդաշյանը պարգև է խոստացել նրան, ով կգտնի իր կորցրած բաճկոնը
ԺամանցՔորթնի Քարդաշյանը Լաս Վեգասում նշել է Թրևիս Բարքերի հետ ամուսնության տարեդարձը և Ինստագրամի իր էջում գրառում կատարել, որում կիսվել է այդ օրվա մասին իր հիշողություններով։ Այս մասին հաղորդում է Page Six-ը։
«Դա մեր կյանքի լավագույն երեկոներից էր, երբ երազում էինք, որ ամբողջ կյանքն անցկացնելու ենք ուրախությամբ և արկածներով։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ կորցրեցի այն բաճկոնը, որն իմ մոտ է եղել տասը տարի ... և ով կգտնի այն, կպարգևատրվի»,- գրել է աստղը:
Ի պատասխան՝ օգտատերերը հարցրել են, թե ինչ պարգև է լինելու, և ենթադրել են, որ այլևս հնարավոր չի լինի վերադարձնել բաճկոնը։
«Պատկերացնում եմ Վեգասում մի թափառաշրջիկ Քորթնիի կաշվե բաճկոնով… Ով չգիտի դրա մասին», «Այդ բաճկոնն արդեն հեռու է», - մեկնաբանել են աստղի երկրպագուները: