Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին «Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին Միրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.Ղազարյան Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ Ղազինյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը TRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ Միրզոյան Ադրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկա Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան 

Հանրային գնումների վերահսկողության շրջանակն ընդլայնելու նպատակով ՊՎԾ- ին հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի ապրիլի 4-ի թիվ 369-Ա որոշմամբ Պետական վերահսկողական ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք, որոնք տրամադրվելու են Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը՝ պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով

Այս մասին տեղեկացրին ՊՎԾ-ից:

Ծառայության կողմից իրականացվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգում զետեղված՝ 2022 թվականի ընթացքում կնքված գնման պայմանագրերի վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային գնումների ընթացակարգերի ընդհանուր թիվը կազմել է 23.799, որոնց շրջանակներում կնքվել են շուրջ 406,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով գնման պայմանագրեր:

Վերոնշվածի համատեքստում պետք է փաստել, որ 2022 թվականի ընթացքում՝ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության մասնագետների կողմից ընտրանքային կարգով՝ ռիսկայնության և մի շարք այլ չափորոշիչների համադրման միջոցով, իրականացվել են շուրջ 3.100 գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերլուծություն, որի շրջանակներում փոփոխության են ենթարկվել թվով 168 գնման ընթացակարգերի հրավերներ: Ընդ որում, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների հիման վրա միայն 2022 թվականին նախաձեռնվել են թվով 11 քրեական վարույթներ և արձանագրվել են շուրջ 1,18 մլրդ ՀՀ դրամի խախտումներ:

Լրացուցիչ 10 հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները: Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այլ պատվիրատուների (ՓԲԸ, ՊՈԱԿ և այլ կառույցներ) կողմից կազմակերպվող գնումների նկատմամբ առաջնային հսկողությունն իրականացվում է պետական մարմինների ներքին հսկողական ռեսուրսների հաշվին, որի նկատմամբ վերահսկողությունը, ըստ անհրաժեշտության, իրականացվում է Ծառայության կողմից: Ընդ որում, պետական կառավարման համակարգի մարմինների մակարդակում գնումների գործընթացների նկատմամբ հսկողությունն իրականացվում է նաև ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնականում արտապատվիրակված աուդիտորական ընկերությունների կողմից:

«Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ՝ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, ռիսկերի գնահատման համակարգի ներդրման և լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքակազմերի մշակման ուղղությամբ՝ համագործակցելով շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտի  փորձագիտական շրջանակների հետ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշում են ՊՎԾ-ից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ ՄուրադյանըԱրքայազն Հարրին խոսել է Մեծ Բրիտանիա վերադառնալու պատճառների մասինTRIPP-ի գործարկման համար օրենսդրական փոփոխություններ կլինեն․ մանրամասները՝ դեռ անհայտ․ ՄիրզոյանԱդրբեջանցի հովիվը հանձնվե՞լ է հայկական կողմին․ ՊՆ-ից պատասխան չկաՌուբիոն հրաժարվել է բացահայտել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկի մանրամասները Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավանում թեկնածուի և 14 համակիրների ձերբակալությունը որակում է քաղաքական հաշվեհարդարTRIPP-ի երթուղու չափերն ու կանգառների հարցը դեռ հստակեցված չեն․ ՄիրզոյանԵվրահանձնաժողովը կարող է ընդլայնել երկրների լիազորությունները միգրանտների հոսքի պայմաններումՈղբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մшhըԱրմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան օրը՝ հիշելով նրա Հայաստան այցըՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըFT. Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Իրանի դեմ Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. ՄիրզոյանԱրաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Լիլիթ Ստեփանյանը մանդատը վայր կդնի և կնշանակվի Կոտայքի մարզպետ Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելուԱրարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի․ «Առավոտ»-ը մանրամասներ է հրապարակելԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածունՌուբիոն ասել է, որ Ուկրաինայի հարցով Օսլոյի բանակցությունները առանց անակնկալների են անցելԱդրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահինՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում. կա վիրավոր․ որոնվում են 2 անչափահաս կասկածյալներըAxios. Ուիթքոֆը Ռուսաստանին կներկայացնի եռակողմ բանակցությունների առաջարկ #ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծըՋրատար է վթարվել. 24-ժամյա ջրանջատում կլինիՄոտոցիկլետավարների խախտումների պատճառով 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածքԳիտեք Արցախի անկումը ե՞րբ սկսվեց, երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու. ՇարմազանովԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նախկին պարտավորությունների կատարումը թույլ կտա բացել Հորմուզի նեղուցը Թրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում բողոքի ցույցերի դեմ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներԱնդրանիկ Թևանյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ըՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող անձանց հետShafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի մաքսանենգության դեպքի բացահայտումը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապելու պնդումները
Ամենադիտված