Ամերիկացին կրակել է YouTube-յան բլոգերի վրա պրանկի նկարահանման ժամանակ
ԱյլԱՄՆ-ում 21-ամյա YouTuber Թաներ Կուկին կրակել են պրանկի նկարահանման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Կուկի ալիքում հրապարակված են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում բլոգերը զայրացնում է պրանկի պատահական մասնակիցներին. ամերիկացին նախկինում ձևացրել է, թե փսխում է տաքսիում, բարձրացել է արագ սննդի կենտրոնի վաճառասեղանի վրա և կատաղեցրել խանութների հաճախորդներին: Ապրիլի 2-ին հերթական պրանկի ժամանակ Կուկը մոտեցել է առևտրի կենտրոնի 31-ամյա այցելու Ալան Քոլիին և փորձել կատակել նրա հետ։
Ամերիկացուն դուր չի եկել բլոգերի պահվածքը, և նա լուռ հանել է ատրճանակն ու կրակել Կուկի որովայնին։ Արդյունքում երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Կրակողը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ վնասվածքներ պատճառելու համար։
Չնայած վնասվածքին և վիրահատությանը, Կուկը ոխ չի պահում Քոլիի դեմ և նախատեսում է շարունակել նմանատիպ բովանդակության նկարահանումները։