«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունների տարօրինակ լռությունը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները երեկ ամբողջ օրը որեւէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների կողմից դրսեւորված նոր սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Մասնավորապես, երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղեւորվում էին Ստեփանակերտ, սակայն Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել էին քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։
Ընդ որում, Արցախի պաշտոնյաների հավաստմամբ, ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Չնայած տեղի ունեցածին՝ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հայտարարություն չկա: Նախորդ անգամներում այսպիսի դեպքերում գոնե հայտարարություն էր տարածում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, սակայն այս անգամ նրանք էլ են լուռ:
Նույնիսկ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածուն է լռում: Սյս ամենին զուգահեռ՝ վերջին օրերին ՔՊ-ն շոուներ է կազմակերպում ԱԺ-ում, որոնք արվում են հենց Նիկոլ Փաշինյանի հրամանով եւ նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը նոր գործընթացներից, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին»: