Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում քամին ծառի ճյուղերը կոտրել, գցել է «Mitsubishi Pajero»-ի վրա
Արտակարգ Պատահար
Ապրիլի 5-ին՝ ժամը 23։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում ծառի ճյուղն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 9 շենքի բակում, ուժեղ քամու պատճառով ծառի ճյուղերը կոտրվել և ընկել են կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները, մասնատել են կոտրված ծառի ճյուղերը և հեռացրել ավտոմեքենայի վրայից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)