Բարսելոնայի երկրպագուները Ռեալի դեմ խաղի ժամանակ վանկարկել են Մեսսիի անունը
Սպորտ
«Բարսելոնայի» երկրպագուները վանկարկել են ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղի ժամանակ։
Հանդիպմանն, ընդհանուր առմամբ, ներկա է եղել 94,902 մարդ։ Խաղն ավարտվել է մադրիդյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4-0 հաշվով,-հայտնում է armsport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հրաժարվել է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրից և, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի վերջում ազատ խաղացողի կարգավիճակում կհեռանա թիմից: Նշվում է, որ այս շաբաթ «Բարսելոնան» բանակցություններ կսկսի արգենտինացի հարձակվողի հետ նրա վերադարձի վերաբերյալ:
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)