Ազգային ժողովում այս պահին քննչական գործողություններ են իրականացնում
ԻրավունքՄարտի 31-ին Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի հարցով այս պահին քննիչների խումբ է աշխատում խորհրդարանում։ Հարցաքննվում են պատգամավորները, տեղի է ունենում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների առերեսում։ Խոսքը Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցածի մասին է։
Մասնավորապես, ընդդիմադիր պատգմավորներից հանձնաժողովի սենյակում հարցաքննվում են Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Սահակյանը, ներկա են նաեւ նշված փակ հանդիպմանը մասնակցող ՔՊ-ական պատգամավորները:
Նշենք, որ այդ օրվա նիստին մասնակցել էին Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը եւ Վիգեն Խաչատրյանը։