Կառավարությունը Գյումրու դրամատիկական թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ
ՀասարակությունԳյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ տարիներով ձգձգվող խնդիրը լուծում ստացավ, գործադիրն այսօրվա նիստում թատրոնի պատուհանների փոխարինման համար հատկացրել է շուրջ 34 մլն դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը:
«Գյումրու սրտում գտնվող կառույցի համար սա կենսական կարևոր հարց էր, որը քննարկել էինք թատրոնի տնօրինության հետ դեռ նախորդ տարի։ Կառավարությունը ականջալուր եղավ մեր բարձրացրած հարցին, և Շիրակի մարզպետարանի ու ՏԿԵՆ-ի հետևողականության արդյունքում կարողացանք լուծում գտնել։ Բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունը չափազանց կարևոր էր։ Լիահույս եմ, որ առաջիկայում Հակոբ Հակոբյանի՝ ազգային արժեք ճանաչված «Սարերում» որմնանկարը, որը տեղադրված է թատրոնի ճեմասրահում, կտեղափոխվի այլ ապահով վայր։ Այս հարցով ևս կա վարչապետի հանձնարարականը»,- նշված է գրառման մեջ։