«Օդային տագնապի» դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները․ ուսումնավարժանք՝ Այգեկում
ՀասարակությունԱպրիլի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք:
Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Ազդարարման արդյունքում կազմակերպվել է դպրոցի աշակերտների, ուսուցիչների և կից գործող կառույցների աշխատակիցների պատսպարում:
Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից ուսուցանվողներին ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։