Մբապեն քննադատել է ՊՍԺ-ին նոր գովազդային հոլովակի համար
Սպորտ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն քննադատել է ակումբին նոր գովազդային հոլովակի համար: Նրա խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
«ՊՍԺ-ը մեծ ակումբ է և մեծ ընտանիք, բայց հաստատ «Կիլիան Սեն Ժերմենը» չէ»,- ասել է հարձակվողը՝ դեմ արտահայտվելով տեսանյութի հրապարակմանը։ Նա նշել է, որ հարցազրույցի բովանդակության մասին տեղյակ չի եղել։
Ավելի վաղ թիմերը սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել՝ կոչ անելով երկրպագուներին թարմացնել 2023/2024 մրցաշրջանի բաժանորդագրությունները։ Հոլովակի նկարահանումներին մասնակցել է միայն Մբապեն։ ՊՍԺ-ի մյուս աստղային խաղացողները չեն հրավիրվել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)