Հրդեհ է բռնկվել տետրերի արտադրամասում
Արտակարգ Պատահար
Ապրիլի 6-ին, ժամը 16։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 90/8ա հասցեում գտնվող տետրերի արտադրամասում։ Տեղեկանում ենք ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սկարլետ» ՍՊԸ-ում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։45-ին, մարվել՝ 17։52-ին։ Այրվել է արտադրամասի օդափոխման համակարգի ներքին պոլիէթիլենային երեսպատումը (մոտ 3 քմ)։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)