Մայրական նվիրական սերն ուղեկցում է մեզ ողջ կյանքի ընթացքում. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը
ՀասարակությունՀանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Ապրիլի 7-ի առթիվ.
«Ջերմությամբ և սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին, դուստրերին Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոների առթիվ:
Մայրական սերը, հոգատարությունը, օրհնությունն ու քնքշանքն այն նվիրական և պահապան ուժն են, որ ուղեկցում են յուրաքանչյուրիս մեր ողջ կյանքի ընթացքում:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Թող սերն ու ջերմությունն անբաժան լինեն ձեր ընտանիքներից»: