Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է բռնկվել․ հրշեջ-փրկարարներն են օգնության հասել
ՀասարակությունՀրշեջ-փրկարարների և ոստիկանների համագործակցված ծառայության շնորհիվ կանխվել է հրդեհը տարածումը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկակար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Հրդեհը չի տարածվել հարակից անտառածածկ հատված, տուժածներ չկան։