Տեղ գյուղի սահմանային գոտում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են
ՀասարակությունՀՀ նախագահ Վահագան Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով հետմահու պարգևատրվել են Տեղ գյուղի սահմանային գոտում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողները:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.
Արիության մեդալով՝
Արթուր Ավետիսի Սահակյանին՝ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ
Հենրիկ Վաչագանի Քոչարյանին՝ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ
Նարեկ Գագիկի Սարգսյանին՝ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ: