ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
ՀասարակությունԿԽՄԿ ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են ՀՀ ներթափանցած և այժմ կալանքի տակ գտնվող ադրբեջանցի երկու զինծառայողին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԽՄԿ-ից։
«Անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն է տրվել հաստստել կապն ընտանիքների հետ` Կարմիր խաչի նամակների միջոցով»,- նշեցին ԿԽՄԿ-ից։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողներն անարգել ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իսկ նրանցից մեկը սպանել է նաև ՀՀ քաղաքացուն։ Նրանցից մեկը հայտնաբերվել է ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Սիսիանի գյուղերից մեկի բնակիչների կողմից, երբ մտել էր գյուղի տուն, թաքնվել, սնվել։ Բնակիչները վնասազերծել են և հանձնել իրավապահ մարմիններին։