Մարմնամարզիկներն աշխարհի գավաթին կմասնակցեն 4 մարզիկով
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 4 մարզիկով, այս մասին հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան: Առանձին գործիքների աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 25-ից 30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը: Մրցավարների շարքում կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ