Հայտնի կին մարզիկը մարաթոնի մի մասն անցել է մեքենայով և որակազրկվել
ԱյլՇոտլանդացի թեթեւատլետ Յոասիա Զակշևսկին որակազրկվել է Մանչեսթերից Լիվերպուլ վազքից հետո։
Շոտլանդացի Յոասիա Զակշևսկին մասնակցել է 80 կիլոմետրանոց GB Ultras մարաթոնին, որն անցել է Մանչեսթերից Լիվերպուլ երթուղով, հայտնում է Sky News-ը: Մարզիկը զբաղեցրել է երրորդ տեղը։ Բայց դա ոչ մեկին չի անհանգստացրել։ Զակշևսկին հաճախ է վազում ուլտրամարաթոններում և արժանանում մրցանակների։
Արդեն ավարտից հետո, նայելով մարզուհու վազքի դինամիկային, կազմակերպիչները զարմացել են այն փաստից, որ հատվածներից մեկում նա վազել է րոպեում մեկ կիլոմետր:
«Դուք պետք է սուպեր կին լինեք այդքան արագ վազելու համար», - ասել է մասնակիցներից մեկը:
Պարզվել է, որ Զակրժևսկին մեքենայով անցել է մոտ 4 կմ տարածություն։
47-ամյա վազորդուհու արդյունքը չեղյալ է հայտարարվել, և նրա գործը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի աթլետիկայի ֆեդերացիային։