Ֆիլիպ Կիրկորովը դիմել է հետույքի պլաստիկ վիրահատության և պարծեցել դրանով համերգի ժամանակ
ԺամանցՏարեսկզբին Ֆիլիպ Կիրկորովը ապշեցրեց հանրությանը անհավատալի կերպարանափոխությամբ: Ինչպես պարզվել է, այդ ժամանակ աստղը վիրահատել է նաեւ իր հետույքը, գրում է Starhit-ը։
Ֆիլիպ Կիրկորովը չի թաքցրել, որ դիմել է բժշկին իդեալական մարմնի համար։ Վիրահատությունից հետո 55-ամյա արտիստը շարունակ մերկացրել է իրանը. վիրահատության արդյունքը գոհացրել է նրան։ Փոփի արքայի երկրպագուները ողջունել ու գովել են նրա մարմինը։ «Ֆիլիպը, ինչպես լավ գինին, տարիքի հետ միայն ավելին է բացահայտում»; «Աստված, երանի բոլորն այսքան զգույշ կլինեին իրենց արտաքինի նկատմամբ», «Ես հասկանում եմ, որ շուտով մենք մերկ ֆոտոշարքի ենք սպասելու»,- գրել են նրանք։
Ի դեպ, երաժշտական պրոդյուսերը չի վախենում քննադատական մեկնաբանների կշտամբանքներից։ Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ կատարողը հագել է կիպ կոստյում, որն ընդգծել է նրա հետույքը։
Ոմանք կասկածել են, որ արտիստը հետույքի պլաստիկ վիրահատության է դիմել։ Սակայն լրագրող Օլեգ Պիլյագինի հետ հարցազրույցում Կիրկորովը հերքել է այդ շահարկումները։ «Իմ մոտ ամեն ինչ իսկական է», - հաստատել է Ֆիլիպը: