Plus-size մոդել Էշլի Գրեմը նկարահանվել է թափանցիկ կրծկալով և կիսաշրջազգեստով
ԼուսանկարներPlus-size մոդել Էշլի Գրեմը ներքնազգեստով լուսանկարների շարք է հրապարակել նկարահանումից։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
35-ամյա Էշլի Գրեմը սոցցանցերում հրապարակել է ամսագրի նկարահանման կուլիսային կադրեր: Տեսախցիկի առաջ նա կեցվածք է ընդունել թափանցիկ ներքնազգեստով։ Լուսանկարներից մեկում նա ցուցադրել է իր կազմվածքը՝ թափանցիկ կարմիր կրծկալով և փափկամազ կիսաշրջազգեստով։
Էշլի Գրեմը երեք երեխաների մայր է: Մոդելը և նրա ամուսինը՝ վիդեոօպերատոր Ջասթին Էրվինը, ունեն երեք երեխա՝ 3-ամյա Իսահակը և մեկուկես տարեկան երկվորյակներ Մալակայն ու Ռոմանը։